Ինքնիշխան երկրներն իրենք են ընտրում իրենց առևտրային գործընկերներին․ Պեսկով
Ռուսաստան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փորձերը՝ ստիպելու երկրներին խզել առևտրային հարաբերությունները Ռուսաստանի հետ, անօրինական են, քանի որ ինքնիշխան պետություններն իրավունք ունեն ընտրել՝ ում հետ համագործակցեն։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է Gazeta-ն։
«Մենք լսում ենք բազմաթիվ հայտարարություններ, որոնք իրականում սպառնալիքներ են։ Մենք կարծում ենք, որ ինքնիշխան երկրներն իրավունք ունեն ընտրել իրենց սեփական գործընկերներին առևտրատնտեսական համագործակցության համար», - նշել է Կրեմլի խոսնակը՝ մեկնաբանելով Թրամփի սպառնալիքները Ռուսաստանի հետ համագործակցության պատճառով Հնդկաստանի նկատմամբ զգալի մաքսատուրքեր սահմանելու վերաբերյալ։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)