ԱՄՆ-ն և Գերմանիան կրկնապատկում են HIMARS-ի հարվածային հզորությունը
Համաշխարհային Մամուլ
Lockheed Martin-ն ու Rheinmetall-ը ներկայացրել են նոր՝ GMARS հրթիռային համակարգը, որը կրկնակի ավելի շատ հրթիռ է կրակում, քան HIMARS-ը։ GMARS-ը հաջողությամբ իրականացրել է առաջին մարտական փորձարկումները GMLRS հրթիռներով ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգում։ Համակարգը կարող է գործարկել նաև ATACMS և PrSM տեսակի հրթիռներ՝ համալրված ավելի հզոր զինանոցով։
TWZ պարբերականի գնահատմամբ՝ Եվրոպայում Ռուսաստանի աճող սպառնալիքի ֆոնին GMARS-ի նման շարժական ու հզոր հրթիռային համակարգերի պահանջարկը կաճի։ Ըստ Rheinmetall-ի՝ ապագայում GMARS-ը կկարողանա գործարկել նաև ցամաքից թռիչք իրականացնող թևավոր հրթիռներ։
GMARS համակարգը ստեղծվել է Rheinmetall-ի HX 8x8 բազայի հիման վրա՝ Lockheed Martin-ի երկպատյան արձակման համակարգով։ Այն կոչված է փոխարինելու հնացած MARS-2 համակարգին և արդեն ներկայացվել է Eurosatory 2024 ռազմական ցուցահանդեսում Փարիզում։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ