ՀԱՊԿ–ից ահազանգում են՝ փորձում են կազմակերպության դեմ սադրանքներ իրականացնել
Աշխարհ
ՀԱՊԿ քարտուղարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնել է կազմակերպության աշխատանքին միջամտելու փորձերի աճի մասին՝ նրա տեղեկատվական ռեսուրսներին չարտոնված մուտք գործելու միջոցով, հաղորդում է Ինտերֆաքսը։
«Ձեռնարկվում են տեղեկության պաշտպանության համար անհրաժեշտ միջոցներ։ Այս հանգամանքի հետ կապված ուշադրություն ենք հրավիրում ՀԱՊԿ գործունեության վերաբերյալ ստուգված պաշտոնական տեղեկության օգտագործման անհրաժեշտության վրա», - ասվում է հայտարարության մեջ։
Կան նաև հաղորդագրություններ քարտուղարության աշխատակիցների անձնական տվյալները գողանալու փորձերի մասին՝ «սադրանքներ և խարդախ գործողություններ կատարելու նպատակով»։
ՀԱՊԿ-ի կազմում են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Հայաստանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)