Հյուսիսային Կորեայի դատախազության պատվիրակությունը կայցելի Ռուսաստան
Ռուսաստան
ԿԺԴՀ Գերագույն դատախազության պատվիրակությունը՝ գրասենյակի ղեկավարի տեղակալ Յուն Կվանգ-վոնի գլխավորությամբ, այցով մեկնել է Ռուսաստան, հաղորդում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։ Պատվիրակությունը օգոստոսի 4-ին մեկնել է Փհենյանի օդանավակայանից։
Հուլիսի 23-ին Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը խորհրդարանի ստորին պալատի գարնանային նստաշրջանի եզրափակիչ լիագումար նիստում հայտարարել է, որ ռուս խորհրդարանականները մտադիր են մոտ ապագայում այցելել Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետություն։
Մայիսին ԿԺԴՀ-ի հետ խորհրդարանական բարեկամության խմբի համակարգող, Պետդումայի պատգամավոր Կազբեկ Տայսաևը հայտարարել է, որ ռուս և հյուսիսկորեացի խորհրդարանականները այս տարի կկատարեն փոխադարձ այցելություններ։ Նրա խոսքով՝ 2025 թվականի հոկտեմբերին Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցության ներկայացուցչական պատվիրակությունը կմասնակցի Կորեայի Աշխատավորական կուսակցության հիմնադրման օրվա առթիվ կազմակերպվող տոնակատարություններին։ Փոխարենը, ԿԺԴՀ Գերագույն ժողովրդական ժողովի պատգամավորները կայցելեն Ռուսաստանի Դաշնություն։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան