Բացահայտվել է Ռուսաստան-ԱՄՆ երկխոսության մեջ Իսրայելի միջնորդությունը
Աշխարհ
Վերջին շաբաթներին Իսրայելի իշխանությունները ինտենսիվորեն աշխատում են Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ։ Այս մասին հայտնել է Իսրայելի պետական հեռարձակող Kan-ը՝ հղում անելով Իսրայելի կառավարության աղբյուրներին։
Նրանց տեղեկությունների համաձայն՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անձամբ աշխատում է երկրների միջև լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ։
«Վարչապետի գրասենյակը վերջին մի քանի շաբաթների ընթացքում ակտիվորեն աշխատել է Ռուսաստանի հետ որոշ խնդիրներ լուծելու և երկու երկրների (Ռուսաստանի և Միացյալ Նահանգների - խմբ.) միջև առաջացած լարվածության մակարդակը նվազեցնելու ուղղությամբ՝ Ուկրաինայում պատերազմի ֆոնին», - ասվում է հաղորդագրության մեջ։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ