Ռուսաստանում կարելի է ստանալ 100 հազարից բարձր աշխատավարձ՝ առանց դիպլոմի
Ռուսաստան
ՌԴ քաղաքացիները կարող են ամսական 100 հազար ռուբլուց ավելի վաստակել անգամ առանց բարձրագույն կրթության։ HR-վերլուծաբան Հարի Մուրադյանի խոսքով՝ նման աշխատավարձ առաջարկում են ՏՏ ոլորտում, խանութներում և շինարարության մեջ։
Նրա խոսքով՝ պետք է պարզապես անցնել մասնագիտական դասընթացներ՝ նոր մասնագիտություն սովորելու համար։ Դրանք բարձրագույն կրթություն չեն, բայց հիանալի հնարավորություն են՝ լավ աշխատավարձ ստանալու համար։
Մուրադյանը նաև նշել է, որ բարձր վարձատրվող մասնագիտություններից են թիրախավորող գովազդը (տարգետինգ) և սոցիալական մեդիայի կառավարումը (SMM)։ Այս աշխատանքներում էլ սկսնակները կարող են վաստակել 100 հազար ռուբլի և ավելի։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան