Ռուսաստանի նավթագազային եկամուտները շարունակում են արագ անկում ապրել
Ռուսաստան
Ռուսաստանի նավթագազային եկամուտները 2025 թվականի հունվար-հուլիս ամիսներին կրճատվել են 18.5%-ով՝ կազմելով 5.52 տրիլիոն ռուբլի։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ ֆինանսների նախարարության տվյալները, եկամուտների անկումը տարվա ընթացքում շարունակաբար արագացել է։
Մասնավորապես՝ տարվա առաջին երկու ամիսներին անկումը կազմել է 3.7%, իսկ հուլիսին՝ արդեն 27%։ Նավթի և գազի արդյունահանման հարկերից մուտքերը նույն ամսին նվազել են 34.3%-ով՝ հասնելով 885 միլիարդ ռուբլու։
Հունիսին ՌԴ կառավարությունը վերանայել է բյուջեի ցուցանիշները՝ դեֆիցիտը ավելացնելով մինչև 3.79 տրիլիոն ռուբլի։ Միաժամանակ՝ նավթագազային եկամուտների տարեկան կանխատեսումը կրճատվել է շուրջ 2.6 տրիլիոն ռուբլիով՝ մինչև 8.3 տրիլիոն։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան