ՌԴ ՊՆ-ն հայտնում է՝ մեկ գիշերվա ընթացքում խոցվել է 13 ուկրաինական անօդաչու
Ռուսաստան
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հակաօդային պաշտպանության միջոցները երկու ժամում խոցել են 13 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 4-ի ժամը 22:00-ից մինչև օգոստոսի 5-ի կեսգիշեր։
Ըստ հաղորդագրության՝ 12 անօդաչու խոցվել է Բրյանսկի մարզում, ևս մեկը՝ Կալուգայի շրջանում։ Մանրամասներ չեն հաղորդվում։
Ավելի վաղ հայտնել էին, որ ուկրաինական բանակը հինգ անօդաչու է գործարկել Ղրիմի ուղղությամբ, որոնցից երեքը խոցվել են, իսկ երկուսը՝ ոչնչացվել Սև ծովի օդային տարածքում, հայտնում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան