Ստամբուլում տղամարդը այրել է մզկիթը
Թուրքիա
Ստամբուլի ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, ով հրդեհել էր հայտնի Սուրբ Սոֆիա մզկիթը (նախկին Սուրբ Սոֆիա տաճար), սակայն կրակը չի տարածվել: Այս մասին հայտնել է Ekol TV-ն։
Նշվում է, որ կարմիր գլխարկով տղամարդը աղոթքից հետո հրդեհել է մզկիթում սեղանի մոտ գտնվող թղթերի կույտը: Մոտակայքում գտնվող անձը ժամանակին տեսել է հրդեհը և տեղեկացրել իմամին, ով բարձրացրել է գորգը և կարողացել մարել հրդեհը։
Ոստիկանությունը միջադեպից մի քանի ժամ անց ձերբակալել է կասկածյալ Մեսութ Գուչլուին: Հայտնի է, որ տղամարդը նախկինում բուժվել է Ստամբուլի Բաքիրքյոյ շրջանի հոգեբուժական կլինիկայում:
Դատարանը ձերբակալել է կասկածյալին:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան