Էրդողանը փոխել է բանակի ղեկավարությանը
Աշխարհ
Թուրքիայի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Մեթին Գյուրաքը ազատվել է պաշտոնից՝ անցնելով թոշակի։ Նրա փոխարեն Գլխավոր շտաբի պետ է նշանակվել ցամաքային զորքերի հրամանատար գեներալ Սելջուկ Բայրաքթարօղլուն։
Իսկ ցամաքային զորքերի հրամանատար է նշանակվել 1-ին դաշտային բանակի հրամանատար գեներալ Մեթին Թոքելը։
Թուրքիայի նախագահը նաև մեկ տարով երկարաձգել է ռազմածովային ուժերի հրամանատար Էրջումենթ Թաթլիօղլուի և ռազմաօդային ուժերի հրամանատար Զիյա Ջեմալ Քադիօղլուի պաշտոնավարման ժամկետները։


















































Ամենադիտված
«Ես կպատմեմ, թե ինչպես է եղել». Միլենա Պետրոսյանը 2 շաբաթ անց խախտել է լռությունը