Մերցը կոշտ զրույց է ունեցել Նեթանյահուի հետ․ NYT
Աշխարհ
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը մի շարք կոշտ զրույցներ է ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ Գազայում խաղաղության հասնելու վերաբերյալ: Այս մասին գրել է The New York Times-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
Պարբերականի զրուցակցի տվյալներով՝ Գերմանիայի կանցլերը Նեթանյահուին կոչ է արել համաձայնության գալ Գազայում կրակի դադարեցման շուրջ։ Բացի այդ, նա խնդրել է նրան թույլ տալ զգալիորեն ավելի շատ սնունդ և բժշկական օգնություն հասցնել անկլավ ցամաքային երթուղիներով։
Նյութում հաղորդվել է՝ Մերցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ դիմել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Նեթանյահուին ճնշում գործադրելու խնդրանքով:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ