Թրամփը նշել Է Սի Ծինփինի հետ հանդիպման պայմանը
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է` պատրաստ է մինչև տարեվերջ հանդիպել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ, սակայն ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային գործարքի կնքման պայմանով: Այս մասին քաղաքական գործիչը հայտարարել Է CNBC-ին տված հարցազրույցում։
Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ ինքը «շատ մոտ է Չինաստանի հետ առևտրային հրադադարի երկարաձգման մասին համաձայնագրին», որի շրջանակներում երկու երկրները համաձայնել են կրճատել մաքսատուրքերի փոխադարձ բարձրացումները և թուլացնել արտահանման սահմանափակումները:
«Եթե մենք գործարք կնքենք, ես, ամենայն հավանականությամբ, հանդիպում կանցկացնեմ մինչև տարեվերջ։ Եթե գործարք չկնքենք, հանդիպում չեմ անցկացնի», - ասել Է Թրամփը։


















































Ամենադիտված
Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի