Ինդոնեզիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել
Աշխարհ
Ինդոնեզիայի ափերի մոտ ուժեղ երկրաշարժ է գրանցվել։ Նրա ուժգնությունը կազմել է 6.3 մագնիտուդ, հաղորդում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը ( USGS) :
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 144,6 կիլոմետր խորության վրա։ Ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել Սուլավեսի կղզու Գորոնտալո քաղաքից 109 կիլոմետր արևմուտք ։ Բնակչության թիվը կազմում է մոտ 200 հազար մարդ։ Հնարավոր վնասների և զոհերի մասին տեղեկություններ չեն նշվում։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն