Microsoft-ը անվանել է Windows-ի ամենահուսալի տարբերակը
Աշխարհ
Microsoft Corporation-ի մասնագետները անվանել են ամենահուսալի օպերացիոն համակարգը (ՕՀ): Այս մասին ասվում է Windows IT Pro բլոգի հաղորդագրության մեջ :
Ընկերության թոփ մենեջեր Մոնիկա Սանդուի խոսքով՝ 24H2 տարբերակը Windows-ի պատմության մեջ ամենահուսալի օպերացիոն համակարգն է։ Ընկերությունը նշել է, որ այս եզրակացությունը արել է հեռաչափման տվյալների հավաքագրման և խնդիրների մասին հաղորդագրությունները այլ օպերացիոն համակարգերի հետ համեմատելու հիման վրա։
Հոդվածում 24H2-ը համեմատվել է Windows 10 22H2-ի հետ, որը նախկինում համարվում էր Microsoft-ի ամենահուսալի համակարգերից մեկը։ Պարզվել է, որ անսպասելի վերագործարկումների ժամանակ խափանումների թիվը նվազել է 24 տոկոսով։ Ընկերությունը նաև հայտնել է, որ օգտատերերը սկսել են 2 վայրկյան անցկացնել BSoD (Blue Screen of Death) կրիտիկական սխալի էկրանին, մինչդեռ նախկինում այդ ցուցանիշը 40 վայրկյան էր։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)