Կամչատկայի մոտակայքում նոր հզոր երկրաշարժ է տեղի ունեցել
Աշխարհ
Կամչատկայի ափերի մոտ Խաղաղ օվկիանոսում տեղի է ունեցել նոր հզոր երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը ։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են չորեքշաբթի՝ հուլիսի 30-ին, տեղական ժամանակով ժամը 21:56-ին (Մոսկվայի ժամանակով՝ ժամը 12:56): Դրանց մագնիտուդը հասել է 6.2-ի. սեյսմոլոգները սա համարում են ուժեղ երկրաշարժ: Էպիկենտրոնը գտնվել է Պետրոպավլովսկ-Կամչատկայից 198 կիլոմետր արևելք : Մասնագետների կարծիքով, օջախը գտնվել է 69 կիլոմետր խորության վրա:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)