ՆԱՍԱ-ն խոսել է Ռուսաստանի հետ կապված խնդիրների մասին
Աշխարհ
Նույնիսկ դժվարին ժամանակներում Միացյալ Նահանգները չի խզում կապերը Ռուսաստանի հետ տիեզերքի ուսումնասիրության հարցում, հայտարարել է ՆԱՍԱ-ի ժամանակավոր ադմինիստրատոր Շոն Դաֆին։ Նրա խոսքերը փոխանցում է ՏԱՍՍ-ը ։
ՆԱՍԱ-ի ղեկավարի խոսքով՝ ամերիկյան կողմը տիեզերքը դիտարկում է որպես միջազգային համագործակցության տարածք։ Դաֆին ընդունել է, որ Մոսկվան և Վաշինգտոնը «վայրի անհամաձայնություններ» ունեն Ուկրաինայի հարցում , բայց նույնիսկ նման ժամանակներում կողմերը գտնում են ընդհանուր լեզու։
«Մենք մտադիր ենք շարունակել աշխատել առկա խնդիրների վրա, բայց մենք անհամբեր սպասում ենք դաշինքներ, գործընկերություններ և բարեկամություններ կառուցելուն, քանի որ մարդկությունը շարունակում է ուսումնասիրել տիեզերքը», - ասել է Դաֆին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)