Արաբական երկրները կոչ են անում ՀԱՄԱՍ-ին հրաժարվել Գազայում իշխանությունից
Աշխարհ
Արաբական երկրները, այդ թվում՝ Կատարը, Սաուդյան Արաբիան և Եգիպտոսը, դատապարտել են Համասին և կոչ արել խմբավորմանը հրաժարվել իշխանությունից Գազայի հատվածում, հաղորդում է France 24-ը։
Եվրամիության (ԵՄ) և Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) տասնյոթ անդամ պետություններ աջակցել են ՄԱԿ-ի համաժողովում համաձայնեցված հռչակագրին՝ Իսրայելի և Պաղեստինի համար երկու պետություն ստեղծելու գործընթացը վերսկսելու վերաբերյալ։
«Գազայում պատերազմի ավարտի համատեքստում Համասը պետք է դադարեցնի իր տիրապետությունը Գազայի հատվածում և իր զենքը հանձնի Պաղեստինի ինքնավարությանը՝ միջազգային մասնակցությամբ և աջակցությամբ, համաձայն ինքնիշխան և անկախ պաղեստինյան պետություն ստեղծելու նպատակի», - ասվում է փաստաթղթի տեքստում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)