ՄԱԿ-ը Ռուսաստանին օգնություն է առաջարկել Կամչատկայի երկրաշարժից հետո
Աշխարհ
ՄԱԿ-ը պատրաստ է անհրաժեշտության դեպքում օգնել Ռուսաստանին Կամչատկայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքների վերացման գործում։ Այս մասին հայտարարել է միջազգային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը , հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի մեր գործընկերները շարունակում են հետևել մի շարք երկրներում տիրող իրավիճակին. նախնական տվյալներով՝ լուրջ վնասներ չեն պատճառվել: Մենք պատրաստ ենք աջակցել ցանկացած արձագանքման ջանքերին, եթե օգնություն անհրաժեշտ լինի», - նշել է նա:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)