Ֆրանսիայի հարավում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել
Աշխարհ
Ռիբո հին քաղաքի մոտակայքում (Ֆրանսիայի հարավային Օդ դեպարտամենտում) անտառային հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնել է X-ում հայտնել է շրջանային պրեֆեկտուրան։
«Ռիբո քաղաքի տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել։ Այն մարելու համար մոբիլիզացվել են զգալի ուժեր», – ասվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես հաղորդում է BFMTV հեռուստաալիքը, դեպքի վայր է մեկնել ավելի քան 430 հրշեջ։
Նշվում է, որ «հրդեհի մարման հետ կապված այս տարածքի ճանապարհները փակ են»։
Météo-France ազգային օդերևութաբանական ծառայությունը հայտարարել է դեպարտամենտում անտառային հրդեհների հետ կապված ամենաբարձր (կարմիր) սպառնալիքի մակարդակ։
Հուլիսի սկզբին Օդ դեպարտամենտում այրվել է մոտ 2 հազար հեկտար անտառ։ Տուժել են նաև հարակից շրջաններ:


















































Ամենադիտված
Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի