Չինաստանը դադարեցնում է նավթի գնումը ԱՄՆ-ից
Աշխարհ
2025 թվականի հունիսին Չինաստանը դադարեց նավթ գնել Միացյալ Նահանգներից՝ երեք տարվա ընթացքում առաջին անգամ ։ Այս մասին հաղորդում է «Վեդոմոստի» թերթը՝ հղում անելով Չինաստանի մաքսային գլխավոր վարչության (GAC) տվյալներին ։
Մայիսին ամերիկյան հումքի մատակարարումները Չինաստան գնահատվել են 72.8 միլիոն դոլար, ինչը ամսական կտրվածքով 4.2 անգամ պակաս է։ Հունվարին ԱՄՆ-ն մատակարարել է 461.5 միլիոն դոլարի նավթ, իսկ դեկտեմբերին՝ 513 միլիոն դոլարի։ 2025 թվականի սկզբից ի վեր հումքի ներմուծումը կազմել է 1.33 միլիարդ դոլար, ընդ որում՝ տարեկան կտրվածքով մատակարարումները նվազել են 1.9 անգամ ֆիզիկական և 2.1 անգամ դրամական առումով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)