Նյու Յորքում վտանգավոր վարակի բռնկում է գրանցվել
Աշխարհ
Նյու Յորքում «Լեգեոներների հիվանդության» դեպքերի թիվը վերջին շաբաթվա ընթացքում հասել է 22-ի, որոնցից մեկը մահացել է», - ասվում է քաղաքի առողջապահության նախարարության հայտարարության մեջ։
«Նյու Յորք քաղաքի առողջապահության դեպարտամենտն այսօր թարմացված տեղեկատվություն է տրամադրել Կենտրոնական Հարլեմում և հարակից տարածքներում լեգեոներների հիվանդության բռնկման հետաքննության վերաբերյալ։ 2025 թվականի հուլիսի 25-ից ի վեր լեգեոներների հիվանդությունը ախտորոշվել է 22 մարդու մոտ», - ասվում է դեպարտամենտի հայտարարության մեջ։
Քաղաքային պաշտոնյաները կոչ են անում այն տարածքների բնակիչներին և աշխատողներին, որտեղ գրանցվել են դեպքեր, անհապաղ դիմել բժշկական օգնության, եթե նրանք ունենում են գրիպանման ախտանիշներ, ինչպիսիք են հազը, ջերմությունը, մկանային ցավը կամ շնչառության դժվարությունը։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)