Ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան հոսպիտալացվել է
Աշխարհ
Ամերիկացի ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան հոսպիտալացվել է Հռոմի Տոր Վերգատա հիվանդանոցում, հաղորդում է իտալական Corriere della Sera թերթը։
Կոպոլան Իտալիայում է հուլիսի կեսերից, երբ երկրի հարավում կայացած կինոփառատոնում ներկայացրեց իր վերջին՝ «Մեգալոպոլիս» ֆիլմը։
Ըստ Corriere-ի՝ 86-ամյա ռեժիսորը, ամենայն հավանականությամբ, հիվանդանոց է տեղափոխվել սրտի հետ կապված խնդիրների պատճառով։ «Կնքահայրը» ֆիլմի հեղինակը, ենթադրաբար, սրտի հետազոտությունների կարիք է ունեցել։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ