Հերթական մարդասիրական օգնությունը՝ Գազային
Աշխարհ
Արաբական Միացյալ Էմիրությունները՝ Հորդանանի, Ֆրանսիայի և Գերմանիայի հետ համատեղ իրականացրել են ևս մեկ օդային գործողություն՝ մարդասիրական օգնություն նետելու Գազայի հատվածում, հայտնել է ԱՄԷ պաշտպանության նախարարությունը։
«Գործողությունը իրականացվել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության հետ համատեղ և Ֆրանսիայի ու Գերմանիայի մասնակցությամբ», - ասվում է ԱՄԷ պաշտպանության նախարարության սոցիալական ցանցերում տարածված հայտարարության մեջ։
ԱՄԷ-ն տասը օր առաջ վերսկսեց մարդասիրական օգնություն հասցնելու օդային գործողությունները: ԱՄԷ պաշտպանության նախարարության տվյալներով՝ ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերը հակամարտության ներկայիս փուլի սկզբից ի վեր իրականացրել են 63 մարտական թռիչք՝ Գազայի հատվածում ընդհանուր առմամբ նետելով 3840 տոննա մարդասիրական բեռ:
Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ երեքշաբթի օրը ԱՄԷ-ից սննդամթերքով լի 32 բեռնատարի թույլատրվել է մուտք գործել Գազայի հատված։


















































Ամենադիտված
Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի