ՄԱԿ-ը մեկնաբանել է Գագաուզիայի ղեկավարի դատավճիռը
Աշխարհ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակը Գագաուզիայի ղեկավար Եվգենիա Գուցուլի նկատմամբ կայացված դատավճիռը համարում է ներքին հարց, «ՌԻԱ Նովոստի»-ի հարցին ի պատասխան հայտարարել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը։
«Ես կարծում եմ, որ դա ներքին դատական համակարգի հարց է», - ճեպազրույցի ժամանակ ասել է Հաքը՝ պատասխանելով գործակալության հարցին։
Օգոստոսի 5-ին Քիշնևի շրջանային դատարանը Եվգենիա Գուցուլին դատապարտեց յոթ տարվա ազատազրկման՝ մեղադրելով նրան ֆինանսական չարաշահումների և Մոլդովայում արգելված «Շոր» կուսակցությանը ֆինանսավորելու մեջ։ Գագաուզիայի ղեկավարը դատավճիռն անվանեց «քաղաքական հաշվեհարդար՝ վերևից եկող հրամանով» և ասաց, որ պայքարելու է իր անվան և ճշմարտության համար։ Նա մեղադրեց Մոլդովայի նախագահ Մայա Սանդուին այլախոհության դեմ պայքարի գործիք դառնալու մեջ և խոստացավ բողոքարկել դատարանի որոշումը բարձրագույն ատյաններում։


















































Ամենադիտված
Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի