Պուտինը մտադիր է Ուկրաինային «օդային զինադադար» առաջարկել․ Bloomberg
Աշխարհ
Կրեմլը քննարկում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին զիջումների գնալու հնարավորությունը` առաջարկելով «օդային զինադադար» Ուկրաինայի հետ` Թրամփի վերջնագրի ժամկետի լրանալուց հետո նոր պատժամիջոցներից խուսափելու համար, հաղորդում է Bloomberg-ը ՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին: Միևնույն ժամանակ, Մոսկվան պլանավորում է շարունակել ռազմական ագրեսիան հարևան պետության դեմ և չի մտադիրվում լիովին դադարեցնել ռազմական գործողությունները:
Գործակալության աղբյուրների փոխանցմամբ՝ ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆի առաջիկա այցը Ռուսաստան, Մոսկվայի համար բացում է ուշացած հնարավորություն՝ Թրամփի հետ որոշակի համաձայնության հասնելու համար, թեև հաջողության նվազագույն շանսերով։
Աղբյուրներից մեկը նշել է, որ ռուսական ավիահարվածների դադարեցումը հրթիռների և անօդաչու թռչող սարքերի միջոցով կարող է դիտարկվել որպես լարվածության թուլացման ժեստ, եթե Ուկրաինան նույնպես համաձայնի նման քայլի։


















































Ամենադիտված
Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի