Չինաստանում ներկայացրել են աշխարհում առաջին համակարգիչը, որը նմանակում է ուղեղի աշխատանքը
Գիտություն և Մշակույթ
Չինացի գիտնականները մշակել և ներկայացրել են ուղեղի նման եզակի Darwin Monkey համակարգիչը, որը հիմնված է նեյրոմորֆիկ ճարտարապետության վրա՝ ավելի քան 2 միլիարդ արհեստական նեյրոններով: Այս մասին հաղորդել է South China Morning Post-ը։
Մշակողների խոսքով՝ սա աշխարհում առաջին հաշվողական համակարգն է, որը կառուցված է ուղեղի աշխատանքի սկզբունքով և օգտագործում է մասնագիտացված նեյրոմորֆ չիպեր: «Darwin Monkey-ն նեյրոնների քանակով մոտենում է մակակայի ուղեղին, ինչն այն կարևոր քայլ է դարձնում ուղեղանման արհեստական բանականության զարգացման գործում», - նշել են գիտնականները:
Այս համակարգի օգնությամբ չինացի մասնագետներն արդեն իրականացրել են տարբեր կենդանի օրգանիզմների ուղեղի աշխատանքի մոդելավորում՝ ձկներից մինչև մկներ և պրիմատներ։ «Զարգացումը հեռանկարներ է բացում նեյրոգիտության նոր մոտեցումների համար և թույլ է տալիս զգալիորեն նվազեցնել կենսաբանական փորձերի անհրաժեշտությունը», - ընդգծում են գիտնականները:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան