Եվրախորհրդարանականները Իսրայելին մեղադրել են Գազայում ցեղասպանության մեջ
Համաշխարհային Մամուլ
Եվրախորհրդարանում Սոցիալիստների, Ձախերի և «Կանաչների» խմբակցությունների ղեկավարները նամակ են հղել Եվրամիության ղեկավարության՝ Իսրայելին մեղադրելով Գազայի հատվածում ցեղասպանության մեջ և պահանջելով ԵՄ գծով շուտափույթ միջոցներ ձեռնարկել հրեական պետության դեմ: Այս մասին հայտնել է Politico-ն։
«Իրավիճակն այլևս չի կարող դիտարկվել որպես պարզապես արտակարգ. կան անհերքելի ապացույցներ, որ Գազայում ցեղասպանություն է տեղի ունենում», - հայտարարել են Եվրամիության ղեկավարները:
«Եվրոպական հանձնաժողովը և Եվրոպական խորհուրդը մինչ օրս չեն կարողացել արձագանքել այն հրատապությամբ և վճռականությամբ, որը թելադրում են մեր պայմանագրերը, արժեքներն ու պարտավորությունները», - ասել է եվրոպացի պաշտոնյան:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ