Գերմանիան զարմացրել է Եվրահանձնաժողովին
Աշխարհ
Գերմանիայի ֆինանսների նախարար Լարս Կլինգբայլի քննադատությունն ԱՄՆ-ի հետ ԵՄ առևտրային գործարքի վերաբերյալ զարմացրել է Եվրահանձնաժողովին։ Այս մասին հայտարարել է ԵՀ-ի առևտրի հարցերով ներկայացուցիչ Օլոֆ Գիլը, փոխանցում է Politico-ն։
Եվրահանձնաժողովի ներկայացուցչի խոսքով՝ ԵՄ երկրները պնդել են, որ միայն համաձայնեցված որոշումը կարող է կայունություն ապահովել և պաշտպանել ընդհանուր շահերը:Վերջինս հավելել է՝ նման կարծիքի է ԵՄ երկրների ճնշող մեծամասնությունը։
Եվրահանձնաժողովի անանուն պաշտոնյան հաստատել է, որ միավորման պետությունների «միայն փոքր փոքրամասնությունն» էր ցանկանում ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմի ռիսկի դիմել:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ