Ճապոնիայի վարչապետ Իշիբան չի հիշատակել ԱՄՆ-ին՝ որպես Հիրոսիմայի վրա ատոմային ռումբ նետած երկիր
Աշխարհ
Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբան և Հիրոսիմայի քաղաքապետ Կազումի Մացուին Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության 80-ամյակին նվիրված արարողության ժամանակ իրենց ելույթներում չեն նշել այն երկիրը, որը 1945 թվականի օգոստոսի 6-ին քաղաքի վրա ատոմային ռումբ է նետել։ Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին։
«80 տարի առաջ այս օրը պայթեց ատոմային ռումբ։ Ավելի քան 100 հազար թանկարժեք կյանք է կորել, իսկ նրանց համար, ովքեր ողջ են մնացել, դա դժվար, անտանելի օրեր է բերել», - ասել է Իշիբան։
Հիրոսիմայի քաղաքապետը Միացյալ Նահանգները հիշատակել է միայն ատոմային զենք ունեցող պետությունների համատեքստում։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն