Զելենսկու գրասենյակում հայտարարել են՝ Ռուսաստանի հետ պատերազմը երկար կտևի
Աշխարհ
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Իրինա Վերեշչուկը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ պատերազմը երկար կտևի։ Նա կոչ է արել հասարակությանը հրաժարվել հակամարտության շուտափույթ ավարտի մասին պատրանքներից։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է նրա Telegram ալիքում։
Վերեշչուկի խոսքով՝ ուկրաինացիները շարունակում են իրենց այնպես պահել, կարծես պատերազմը շուտով կավարտվի՝ չնայած դրա համար նախադրյալներ չկան։ Նա ընդգծել է, որ հակամարտությունը վերածվել է «դիմադրության պատերազմի», որը պահանջում է ռեսուրսների երկարաժամկետ մոբիլիզացիա։
«Մենք դեռևս չենք ընդունում, որ այս պատերազմը երկար կտևի։ Ոչ ոք և ոչինչ չի վկայում դրա մոտալուտ ավարտի մասին։ Մենք պետք է պատրաստվենք երկարատև պատերազմի», - գրել է Վերեշչուկը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)