Չինաստանը հայտարարում է Ուկրաինայի շուրջ ճգնաժամի կարգավորման վճռորոշ փուլի մեկնարկի մասին
Համաշխարհային Մամուլ
Չինաստանի արտգործնախարար Վան Ին հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև սկսված բանակցությունները ճգնաժամի կարգավորման գործընթացը տեղափոխում են վճռորոշ փուլ։ Այս մասին հաղորդում է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական կայքը։
Վան Ին նշել է, որ բանակցությունների մեկնարկը կարևոր առաջխաղացում է և ընդգծել է Չինաստանի ու Բրազիլիայի համատեղ մշակած վեց կետանոց խաղաղարար ծրագրի դրական դերը։ Այդ նախաձեռնությունը, որը ներկայացվել էր 2024-ի մայիսին, արդեն արժանացել է ավելի քան 100 երկրների աջակցությանը։ Վան Ին հայտնել է, որ Կին, Բրազիլիան և Գլոբալ Հարավի այլ երկրներ կստեղծեն բաց հարթակ՝ «Խաղաղության բարեկամներ» անունով՝ նպաստելու համար Ուկրաինայի շուրջ բանակցություններին։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երրորդ բանակցությունները տեղի են ունեցել հուլիսի 23-ին Ստամբուլում և տևել մոտ մեկ ժամ։ Կողմերը պայմանավորվել են շարունակել ռազմագերիների և զոհվածների մարմինների փոխանակումը և քննարկել կարճաժամկետ հրադադարի տարբերակներ՝ վիրավորներին դուրս բերելու համար։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ