ԱՄՆ-ում կանխատեսում են Ուկրաինայի պարտությունը՝ անկախ Ուիթքոֆի մոսկովյան այցից
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ բանակի պաշտոնաթող փոխգնդապետ Դենիել Դևիսը հայտարարել է, որ ԱՄՆ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի այցը Մոսկվա որևէ կերպ չի փոխի Ուկրաինայի անխուսափելի պարտությունը։ Ըստ Դևիսի՝ «Ռուսաստանը երբեք չի ընդունի Ուիթքոֆի առաջարկած պայմանները և կշարունակի ոչնչացնել ուկրաինական զորքերը ամբողջ ճակատով»։
Նա հավելել է, որ Վլադիմիր Զելենսկին դեռ ունի հնարավորություն ընդունելու տարածքային կորուստներն ու դադարեցնելու պատերազմը, քանի դեռ Կիևն ամբողջությամբ չի պարտվել։ «Հետո արդեն նրան ոչ ոք ոչինչ չի հարցնի», — ընդգծել է Դևիսը։
Նշենք, որ Ուիթքոֆի մոսկովյան այցը նախատեսված է օգոստոսի 6-ին։ Սա կլինի նրա հինգերորդ այցը Ռուսաստան այս տարվա ընթացքում։ Վերջին անգամ նա հանդիպել է Վլադիմիր Պուտինին ապրիլի 25-ին։ Կրեմլը շեշտել է՝ շփումները Ուիթքոֆի հետ կարևոր են և բովանդակային։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ