Չինաստանը կկայացնի վերջնական որոշումը Դալայ Լամայի վերամարմնավորման հարցում
Համաշխարհային Մամուլ
Չինաստանի իշխանությունները հայտարարել են, որ Դալայ Լամայի վերամարմնավորման հարցում որոշիչ խոսքը պատկանում է Պեկինին, ոչ թե Դալայ Լամային։ Տիբեթի ինքնավար շրջանի կառավարության ղեկավար Գամա Սեդայնը նշել է, որ «Դալայ Լամայի տիտղոսի պատմական իրավասությունը բխում է կենտրոնական իշխանությունից, որն ունի վերամարմնավորման հարցում վերջնական և անհերքելի իրավունք»։
Ըստ Պեկինի՝ նոր Դալայ Լաման պետք է ընտրվի Չինաստանի ներսում՝ հատուկ գործընթացով, ներառյալ «ոսկե սափորից վիճակահանությամբ» և պետական հաստատմամբ։ Միևնույն ժամանակ, Դալայ Լամա 14-րդը՝ արդեն 90-ամյա Տենզին Գյացոն, որ գտնվում է վտարանդիության մեջ 1959-ից, նախկինում նշել է, որ ինստիտուտը կշարունակվի և հնարավոր է՝ իր վերամարմնավորումը տեղի ունենա Չինաստանի սահմաններից դուրս։
Պեկինը Դալայ Լամային համարում է սեպարատիստ և պնդում է, որ վերամարմնավորումը պետք է վերահսկի պետությունը։ Այս խնդիրը սպառնում է սրել Չինաստանի հարաբերությունները ԱՄՆ-ի և Հնդկաստանի հետ, որոնք սատարում են Տիբեթի հոգևոր առաջնորդին։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ