Դնեպրում ցանկանում են փոխել քաղաքի հիմնադրման պաշտոնական տարեթիվը
Աշխարհ
Ուկրաինայի Դնեպր քաղաքում (նախկինում՝ Դնեպրոպետրովսկ) քաղաքապետի նախաձեռնությամբ ձևավորվել է աշխատանքային խումբ՝ քաղաքի հիմնադրման տարեթվի փոփոխության հարցը քննարկելու համար։ Տեղական մամուլը հայտնում է, որ նպատակն է հրաժարվել 1776 թվականից և վերադառնալ կազակական անցյալին։
Դնեպրի փոխքաղաքապետ Անդրեյ Դենիսենկոն գործող տարեթիվը որակել է որպես «փոփոխության կարիք ունեցող ռուսական քարոզչության կնիք», քանի որ այն կապված է կայսրուհի Եկատերինա II-ի ժամանակների հետ։ Նրա խոսքով՝ Դնեպրի տարածքում կազակական բնակավայր է գոյություն ունեցել արդեն 16-րդ դարից։
Ավելի վաղ Ուկրաինայի ազգային հիշողության ինստիտուտի ղեկավարը կոչ էր արել դերուսացման գործընթացի շրջանակում վերանվանել Դնեպրոպետրովսկի և Կիրովոգրադի մարզերը՝ պատերազմի ավարտից հետո։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)