Պերմում միգրանտների ապստամբություն է բռնկվել՝ զանգվածային անկարգություններով և ոստիկանության ներգրավմամբ
Ռուսաստան
Ռուսաստանի Պերմ քաղաքում միգրանտների մասնակցությամբ զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել։ Տասնյակ օտարերկրյա աշխատողներ, որոնք աշխատում են տեղական փոշեկուլի գործարանում և ապրում են նախկին մանկապարտեզի տարածքում, դուրս են եկել փողոց՝ հակասությունների պատճառով։ Իրավիճակը վերահսկելու համար մեծաքանակ ոստիկանություն է կենտրոնացվել «Նոր Կրիմ» թաղամասում։
Միջադեպի պատճառներից մեկը տեղացի կնոջ հասցեին հնչած վիրավորանքն է եղել, որից հետո նրա ամուսինը փորձել է պաշտպանել նրան՝ բախման սկիզբ դնելով։ Լարվածությունն ուժգնացել է, երբ մի միգրանտ բարձրախոսով կոչ է արել տեղացի կանանց պահպանել մահմեդական հագուստի կանոններ, ինչը բողոքի ալիք է առաջացրել քաղաքի բնակիչների շրջանում։
Ոստիկանությունը իրականացրել է զանգվածային ձերբակալություններ։ Հայտարարվել է, որ միգրացիոն օրենսդրության խախտման դեպքում բոլոր մեղավորները կարտաքսվեն։ Այլ աղբյուրներ հայտնում են, որ բողոքի իրական պատճառը աշխատավարձերի երկարաժամկետ ուշացումն է եղել, ինչը միգրանտներին ստիպել է գործադուլ հայտարարել։ Իշխանությունները առայժմ պաշտոնական մեկնաբանություն չեն ներկայացրել, իսկ սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերում անկարգությունների կադրեր չկան, միայն՝ ոստիկանական մեքենաներ։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)