Թրամփի քաղաքականության պատճառով` Ուիթկոֆի այցը Ռուսաստան կարող է վերջինը լինել․ փորձագետ
Աշխարհ
ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆի այցը Մոսկվա կարող է վերջինը լինել՝ կապված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի վերաբերյալ վերջնագրերի հետ։ Այս կարծիքը հայտնել է ամերիկացի քաղաքագետ Պավել Դուբրավսկին News.ru-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ Ուիթկոֆի այցը «բավականին հասկանալի» է և կապված է Ուկրաինայի հակամարտությունը լուծելու փորձի հետ։ «Սա, հավանաբար, Թրամփի դեսպանի վերջին այցերից մեկն է Ռուսաստան՝ ներկայիս ամերիկացի առաջնորդի քաղաքականության պատճառով»,-նշել է փորձագետը։ Միևնույն ժամանակ, նա չի բացառել, որ կողմերը կարող են քննարկել այլ թեմաներ՝ բացի Ուկրաինայի հակամարտությունից։ «Խոսքը բանտարկյալների կամ հետախուզության աշխատակիցների փոխանակման մասին է», -ենթադրել է քաղաքագետը։
Դուբրավսկին կարծում է, որ եթե Մոսկվան և Վաշինգտոնը չկարողանան համաձայնության գալ Ուկրաինայի հարցում, ԱՄՆ-ն կհեռանա բանակցային գործընթացից, բայց կողմերի միջև երկխոսությունը կշարունակվի այլ հարցերի շուրջ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)