Ռուսաստանի նախկին բարձրաստիճան պաշտոնյա է զոհվել Ուկրաինայի պատերազմում
Ռուսաստան
Խաբարովսկի մարզի նահանգապետ Դմիտրի Դեմեշինը հայտնել է, որ Ուկրաինայում ընթացող մարտական գործողությունների ընթացքում զոհվել է Ուլչսկի շրջանի նախկին ղեկավար Ֆյոդոր Իվաշչուկը։ Նա մարտին հրաժարվել էր պաշտոնից և որպես կամավոր միացել էր «ԲԱՐՍ-8 Խաբարովսկ» ջոկատին։
51-ամյա Իվաշչուկը զոհվել է մարտական առաջադրանքի ժամանակ, որի մանրամասները չեն հրապարակվում։ Դեմեշինը գրել է, որ Իվաշչուկը եղել է «իր հողի և ժողովրդի նվիրյալ հայրենասեր» և իր մահվամբ կատարել է «իր տղամարդու պարտքը»։
Ֆյոդոր Իվաշչուկի մահը արձանագրվել է ռուսական իշխանությունների համար զգայուն շրջանում՝ երբ հասարակության մոտ աճում է պատերազմի հետևանքների նկատմամբ դժգոհությունը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան