Չինական ուղևորատար ինքնաթիռը խախտել է Ռուսաստանի օդային սահմանները
Համաշխարհային Մամուլ
China Southern Airlines ավիաընկերության Boeing 777-200 ուղևորատար ինքնաթիռը Ռուսաստանի տարածքում կարճ ժամանակով մուտք է գործել արգելված օդային գոտի։ Ինչպես գրում է Aviaincident Telegram ալիքը, միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 2-ին՝ Նովոսիբիրսկի մոտ։
Ինքնաթիռը շարժվում էր Շանհայից Ֆրանկֆուրտ, սակայն խուսափելով ամպրոպից՝ կարճ ժամանակով թռիչք է իրականացրել UNP252 արգելված գոտում։ Նմանատիպ միջադեպ էր գրանցվել նաև հունիսին՝ Tianjin Airlines-ի մեկ այլ չինական ինքնաթիռի մասնակցությամբ Մոսկվայի մոտ։
Ռուսական կողմը դեռևս չի մեկնաբանել միջադեպը, սակայն նման խախտումները կարող են խստացնել վերահսկողությունը օտարերկրյա թռիչքների նկատմամբ։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)