ԱՄՆ-ն ռադիոակտիվ մոնիթորինգի ինքնաթիռներ է ուղարկել դեպի Ռուսաստանի սահմաններ
Աշխարհ
ԱՄՆ ռազմաօդային ուժերը դեպի Մուրմանսկի շրջանի ռուսական միջուկային բազաներ են ուղարկել Boeing WC-135 Constant Phoenix լրտեսական ինքնաթիռ, որը նախատեսված է մթնոլորտում միջուկային փորձարկումները վերահսկելու համար, հաղորդում է Newsweek ամսագիրը։
Այն թռիչք է կատարել Մեծ Բրիտանիայի Միլդենհոլ ռազմաօդային բազայից և ուղղություն է վերցրել դեպի հյուսիս՝ Նորվեգիայի արևմտյան ափի երկայնքով։ WC-135-ը շրջանցել է Բարենցի ծովը Մուրմանսկից հյուսիս և Նովայա Զեմլյա ռուսական արկտիկական կղզեխմբից արևմուտք։
Ինքնաթիռը կարող է ռադիոակտիվ մասնիկներ հայտնաբերել օդում։
«Թռիչքին առցանց հետևող վերլուծաբանները նշել են, որ դա կարող է ցույց տալ, որ Ռուսաստանը շուտով կարող է փորձարկել իր 9M730 Burevestnik միջուկային թևավոր հրթիռը Նովայա Զեմլյայի փորձարկման վայրում», - ասվում է հրապարակման մեջ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)