Չիկունգունյա վիրուսը չի խանգարի iPhone 17-ի թողարկմանը
Համաշխարհային Մամուլ
AppleInsider-ը գրում է, որ Չինաստանում արձանագրված չիկունգունյա տենդի բռնկումը չի ազդի iPhone 17-ի արտադրության վրա։ Թեև հուլիսին վարակվել է 7000 մարդ, մասնագետները վստահ են, որ զանգվածային համավարակ չի լինի, և Apple-ի գործարաններն աշխատելու են անխափան։
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, թե վիրուսը կարող է խաթարել Foxconn-ի աշխատանքը, որը հիմնականում հավաքում է iPhone-ները։ Վարակման դեպքեր եղել են Գուանդունում՝ Foxconn-ի գործարաններին մոտ։ Սակայն վիրուսը փոխանցվում է միայն մոծակների միջոցով, և տարածման ռիսկը շատ ցածր է։
AppleInsider-ը հիշեցնում է, որ հիմա Apple-ի արտադրությունը Չինաստանից այնքան կախված չէ, որքան 2020-ին՝ կորոնավիրուսի ժամանակ։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ