Ուկրաինայում հայտարարել են ԱՄՆ-ի հետ համատեղ հանքարդյունաբերական երեք նախագծերի մասին
Աշխարհ
Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հայտարարել է ԱՄՆ-ի հետ հանքարդյունաբերության ոլորտում երեք համատեղ նախագծերի մասին, որոնց իրականացումը կսկսվի 18 ամսվա ընթացքում: Նա այս մասին գրել է իր Facebook-ի էջում՝ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտի հետ բանակցություններից հետո:
Նրա խոսքով՝ կողմերը քննարկել են ամերիկաուկրաինական ներդրումային վերականգնման հիմնադրամի ստեղծման հարցը, որի տնօրենների խորհրդի առաջին նիստը նախատեսված է սեպտեմբերին: Կիևը և «Վաշինգտոնը աշխատում են կազմակերպության մանդատը ընդլայնելու ուղղությամբ՝ առաջին երեք հանքարդյունաբերական նախագծերը 18 ամսվա ընթացքում մեկնարկելու համար»,-ասել է քաղաքական գործիչը:
Բացի այդ, կողմերը քննարկել են ուկրաինական անօդաչու թռչող սարքերի արտադրության և արտահանման, ինչպես նաև ամերիկյան զենքի հնարավոր գնման վերաբերյալ համաձայնագիրը:
«Մենք նաև բարձրացրել ենք պատժամիջոցների ճնշման ուժեղացման և միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցության հարցը», - գրել է Սվիրիդենկոն:


















































Ամենադիտված
Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի