Մոդին առաջին անգամ 2019-ից հետո կայցելի Չինաստան՝ հարաբերությունները կարգավորելու փորձով
Համաշխարհային Մամուլ
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին սեպտեմբերին կմասնակցի Շանհայյան համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին Չինաստանում՝ առաջին անգամ 2019 թվականից ի վեր։ NDTV-ն հաղորդում է, որ այցը դիտարկվում է որպես անակնկալ՝ Հնդկաստան–Չինաստան լարված հարաբերությունների ֆոնին։
Գագաթնաժողովը կանցկացվի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը։ Մոդին կարող է հանդիպել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նրա նպատակն է՝ կարգավորել հարաբերությունները Պեկինի հետ, որոնք լարվել են հատկապես Հիմալայների տարածքային վեճի պատճառով՝ 2020-ի զինված բախումից հետո։
Միաժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ռուսաստանի նավթի ներմուծման համար Հնդկաստանին ուղղված սպառնալիքների ֆոնին Մոդին փորձում է դիվանագիտական հավասարակշռություն հաստատել՝ բարելավելով հարաբերությունները Չինաստանի հետ։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ