«Սուրենն ու Ադելը շփում չունեն». Յանա Դանիելյան
Ժամանց
Հաղորդավարուհի Յանա Դանիելյանը Look&Face հաղորդման եթերում խոսել է նախկին ամուսնու՝ Սուրեն Փահլևանյանի և իրենց դստեր հարաբերությունների մասին՝ նշելով, որ վերջիններս հազվադեպ են շփվում։
«Կարելի է ասել՝ Սուրենն ու Ադելը շփում չունեն, հազվադեպ։ Ընդհանրապես որևէ որոշում չկա նրանց չհանդիպելու, չխոսելու վերաբերյալ: Յուրաքանչյուրս ապրում ենք մեր կյանքը։ Լավ հարաբերություններ ունենք, ոչ մի խնդիր չկա։ Պարզապես իրականությունն է այսպիսին: Միգուցե զբաղվածությունն է պատճառը: Սուրենն էլ արդեն իր ընտանիքն ունի»,– ասել է Յանան։
Հաղորդավարուհին նշել է, որ երբ դուստրը հանդիպում է հայրիկի հետ, շատ լավ շփվում են․ «Ժամանակին եղել է հարց՝ ինչու իրեն շատ ուշադրություն չի դարձնում, հիմա այդ հարցն էլ չկա։ Ամեն մեկս մեր կյանքով ապրում ենք»:


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան