Նեթանյահուն վիճել է գլխավոր շտաբի պետի հետ
Մերձավոր Արևելք
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նիստի ժամանակ վիճել է Իսրայելի ԶՈւ-ի գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրի հետ՝ Գազայի օկուպացման ծրագրերի պատճառով: Այս մասին հայտնել է The Times of Israel թերթը:
«Զամիրը պնդում է, որ այդ որոշումը «ծուղակ» է Իսրայելի ԶՈւ-ի համար», - փոխանցում է պարբերականը: Զամիրի կարծիքով՝ Գազայի օկուպացիայի փորձը մեծ մարդկային զոհերի կհանգեցնի զինծառայողների շրջանում, ինչպես նաև սպառնում է իսրայելցի պատանդների կյանքին:
Բացի այդ, կառավարության ղեկավարի և գլխավոր շտաբի պետի միջև տարաձայնության պատճառ են դարձել վարչապետ որդու՝ Յաիր Նեթանյահուի սոցիալական ցանցերում հրապարակումները, որոնցում նա Զամիրին մեղադրել է «ռազմական հեղաշրջման փորձի մեջ»:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան