Կամչատկայի սողանքի հետևանքները մարդկանց համար վտանգավոր չեն՝ վստահեցնում են սեյսմոլոգները
Ռուսաստան
Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի սեյսմոլոգ Պյոտր Շեբալինը հայտարարել է, որ Կամչատկայի և Հյուսիսային Կուրիլների վերջին երկրաշարժից հետո գրանցված տեղաշարժերը վտանգ չեն ներկայացնի մարդկանց համար։ Նրա խոսքով՝ տեղաշարժն ընդգրկել է մինչև 2 մետր՝ երկրաշարժի գոտում, սակայն նման երեւույթները սովորական են ուժեղ ցնցումների դեպքում։
Շեբալինը պարզաբանել է, որ Կամչատկայի տարածքը մշտապես շարժվում է Տիխոկյան օվկիանոսի լիթոսֆերային սալերի նկատմամբ՝ տարեկան մի քանի սանտիմետր արագությամբ, սակայն երկրաշարժի ժամանակ շարժումը տեղի է ունենում միաժամանակ՝ մի քանի րոպեի ընթացքում։
Նրա գնահատմամբ՝ այս իրադարձությունը չի ազդի կենսաբազմազանության վրա և չունի ուղղակի ռիսկեր մարդկանց համար։ Սակայն գեոմետրիական փոփոխությունները պետք է հաշվի առնել արբանյակային նավիգացիոն համակարգերում։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կամչատկան վերջին 73 տարվա ամենաուժեղ երկրաշարժից հետո ոչ միայն սահել է, այլ նաև որոշ չափով իջեցվել է։


















































Ամենադիտված
Հայտնի է ապրիլ ամսվա կենսաթոշակների վճարման օրը