Սոչիից Սուխում մեկնարկել է առաջին ջրային ուղևորափոխադրումը
Ռուսաստան
Ռուսական Սոչի քաղաքն ու Աբխազիայի մայրաքաղաք Սուխումը կապվել են նոր ջրային երթուղով։ Ինչպես հայտնում է Российская газета-ն, փորձնական ուղևորությունը իրականացվել է «Կոմետա 120Մ» տիպի արագընթաց նավով, որը կարող է տեղափոխել մինչև 130 ուղևոր։
Նավը՝ «Կոսմոնավտ Պավել Պոպովիչ» անվամբ, ճանապարհը անցնում է շուրջ 2 ժամ 20 րոպեում՝ առանց կանգառների։ Տրանսպորտի առավելագույն արագությունը կազմում է 35 հանգույց՝ մոտ 64 կմ/ժամ։ Նախկինում այս նավը երթևեկել է Սոչի–Գելենջիկ ուղղությամբ։
Նշենք, որ հունիսին նույնպես կայացել էր պատմական չվերթ՝ Մոսկվայից Աբխազիա, որը իրականացրել էր ռուսական iFly ավիաընկերությունը՝ խորհրդային շրջանից ի վեր առաջին անգամ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան