Իտալիայում կկառուցվի աշխարհի ամենաերկար կախովի կամուրջը․ AP
Աշխարհ
Իտալիան պլանավորում է կառուցել աշխարհի ամենաերկար կախովի կամուրջը, որը կկապի մայրցամաքը Սիցիլիա կղզու հետ, հաղորդում է Associated Press (AP)-ը։
Ենթակառուցվածքային նախագծի իրականացումը կարժենա 13.5 միլիարդ եվրո։
Կամրջի կառուցման որոշումը երկար ժամանակ հետաձգվեց դրա մասշտաբների, երկրաշարժերի սպառնալիքի, շրջակա միջավայրի վրա ազդեցության և մաֆիայի միջամտության հնարավորության վերաբերյալ վեճերի պատճառով։
Նախապատրաստական աշխատանքները կարող են սկսվել սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին՝ Հաշվիչ պալատի հաստատումից հետո։ Շինարարությունը նախատեսվում է սկսել 2026 թվականին։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ