Պուտինն ու Մալայզիայի թագավորը ավարտեցին բանակցությունները
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է Մալայզիայի Գերագույն կառավարիչ Սուլթան Իբրահիմ իբն Սուլթան Իսկանդարի հետ հանդիպումը։ Բանակցությունների մեկնարկից անցել է մոտ 2 ժամ 20 րոպե։ Հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Ռուսաստանի առաջնորդը անձամբ է ուղեկցել օտարերկրյա հյուրին մինչև Կրեմլի Մեծ պալատի աստիճանները։
«Շատ շնորհակալ եմ։ Մենք միշտ ձեր տրամադրության տակ ենք, կրկին սպասում ենք ձեզ»,- ասել է Ռուսաստանի նախագահը։
Սա Մալայզիայի պետության ղեկավարի առաջին այցն է Ռուսաստան 1967 թվականին դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր։ Թագավորական այցը կշարունակվի մինչև օգոստոսի 10-ը, սուլթան Իբրահիմը կայցելի նաև Կազան։


















































Ամենադիտված
Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի