Իսրայելում ընդդիմանում են Գազայի լիակատար գրավմանը
Համաշխարհային Մամուլ
Իսրայելում հասարակության և զինվորական համակարգի մեծ մասը դեմ է Գազայի գոտու լիակատար ռազմական գրավման գաղափարին։ Այս մասին Al Jazeera-ի եթերում ասել է լրագրող Դեն Փերին։
Փերիի խոսքով՝ վարչապետ Նեթանյահուն կարող է պարզապես փորձել ժամանակ շահել կամ ազդել միջազգային հանրության վրա՝ վախեցնելու նպատակով, քանի որ իրականում գիտի՝ երկիրը պատրաստ չէ «հավերժական պատերազմի», որը կբերի զանգվածային ընդվզումների և զոհերի։
Նա շեշտել է, որ Գազայի 2 միլիոն բնակչության մշտական ռազմական վերահսկումը կնշանակի ծանր հետևանքներ նաև մնացած պատանդների համար։ Միջազգային իրավունքի տեսանկյունից Գազան արդեն համարվում է Իսրայելի կողմից օկուպացված տարածք։


















































Ամենադիտված
Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի