Հնդկաստանը՝ ԱՄՆ-ի մաքսատուրքերի դեմ․ Նյու Դելիում սպառնում են պատասխան քայլերով
Համաշխարհային Մամուլ
Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Ռանդհիր Ջայսվալը խիստ քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ հնդկական ապրանքների նկատմամբ սահմանած 25-տոկոսանոց լրացուցիչ մաքսատուրքերը։ Նրա խոսքով, նման քայլերը անարդարացի, անհիմն և անխոհեմ են։ Ջայսվալը շեշտել է, որ ԱՄՆ-ը ընտրովի է մոտենում պատժամիջոցների կիրառմանը՝ անտեսելով այն փաստը, որ Ռուսաստանի նավթը շարունակում են ներմուծել նաև Եվրամիության մի շարք երկրներ։
Դիվանագետը հայտարարեց, որ Հնդկաստանը պատրաստ է ձեռնարկել հակաքայլեր՝ ներառյալ մաքսային սահմանափակումներ ամերիկյան արտադրանքի վրա, եթե Վաշինգտոնը չհրաժարվի իր կոշտ դիրքորոշումից։ «Մենք չենք հրաժարվի մեր տնտեսական շահերից», — ընդգծել է Ջայսվալը։
Հիշեցնենք՝ ԱՄՆ-ը սպառնում է նմանատիպ մաքսատուրքեր կիրառել նաև Չինաստանի և այլ երկրների նկատմամբ, որոնք շարունակում են գնել ռուսական էներգակիրներ։ Մասնագետները մտավախություն ունեն, որ Վաշինգտոնի նոր մաքսային արշավը կարող է սրել առևտրային պատերազմը և հարվածել համաշխարհային նավթային շուկային՝ առաջացնելով գների կտրուկ աճ։ Դա կհակասի հենց Թրամփի ռազմավարությանը, որը ձգտում է Ռուսաստանին պարտադրել խաղաղություն՝ նավթի գնի կտրուկ անկման միջոցով։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ